Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 123-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2021 թվականի N 123-Ա

ԶԱՐԶԱՆԴ ԽԱՉԻԿԻ ԻԽՏԻԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՐԺԵՔ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ  և 71-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հիմք ընդունելով  Ջերմուկի համայնքի ավագանու ս/թ հունվարի 25-ի N 8-Ա որոշումը և Ջերմուկ քաղաքի բնակիչ Զարզանդ Խաչիկի Իխտիարյանի դիմումը (մտից N 1501, 28․12․2020 թ.)՝

1. Հաշվի առնելով չափագրական աշխատանքների արդյունքում բացահայտված անճշտությունները՝ հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տալ համաձայնություն Ջերմուկ քաղաքի բնակիչ Զարզանդ Խաչիկի Իխտիարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2018 թվականի փետրվարի 13-ի N 13022018-10-0015 վկայական)Ջերմուկ քաղաքի Սայաթ Նովայի փողոցի 1-ին նրբանցքի N 11 հասցում գտնվող բնակավայրերի նշանակության 1012,3 քմ մակերեսով հողամասը փոխանակել Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2020 թվականի հուլիսի 21-ի N 21072020-10-0006 վկայական) Սայաթ Նովայի փողոցի 1-ին նրբանցքի N 7 հասցեում գտնվող 1012,3 քմ  մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի հետ:

2. Զարզանդ Խաչիկի Իխտիարյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասերի փոխանակության պայմանագիր:

3.Սահմանել,  որ  սույն  որոշումից  ծագող գույքային  իրավունքների  նոտարական     ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Զարզանդ Խաչիկի Իխտիարյանի կողմից:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner