|
22.07.25
Հայտարարվում է մրցույթ
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ Հայտարարվում է երաժշտության դաստիարակի՝ 0.75 դրույք, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0.25 դրույք և պարուսույցի 1.25դրույք թափուր տեղերի համար։ Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, ««Զատիկ» մանկապարտեզ»: Տեղեկությունների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով։
|
|
15.07.25
«Ուսանողի տուն» ծրագիր
|
«Հզոր Միտք» երիտսարադական հասարակական կազմակերպությունը 2019 թվականից աշխատում է մարզաբնակ երիտասրադների հետ։ Աշատանքի ընթացքում կազմակերպում այցեր մարզային համայնքներ, միջմարզային միջոցառումներ, ճամբարներ, մասնգիտական կողմնորոշման դասընթացներ, հիմնում երիտասարդական կենտրոններ։ ՀԿ գործունեության գլխավոր նպատակն է՝ ստեղծելով հզոր համահայկական երիտասարդական ցանց՝ նպաստել մարզաբնակ երիտասարդների անձնային աճին և խրախուսելով մնալ, գործել ու արարել մարզում, ստեղծել կրթվելու և ժամանցի հնարավորություններ հենց սեփական համայնքում։ Կազմակերպված միջոցառումների արդյունքում երիտասարդները սկսում են մտահոգվել սեփական համայնքի զարգացմամբ և համայնք դարձնում ցանկալի բնակավայր՝ նպաստելով տեղի ...
Մանրամասն |
|
14.07.25
"Միր" հեռուստաընկերության անդրադարձը՝ Ջերմուկին
|
Целебный Джермук: природная аптека Армении  "Միր" հեռուստաընկերության անդրադարձը՝ Ջերմուկին Տեսանյութը կարող եք դիտել մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերում։
|
|
24.06.25
Ջերմուկի բնական լողավազանը՝ գեյզերը:
|
Ջերմուկի բնական լողավազանը՝ գեյզերը: Այստեղ այցելում են հանքային ջրի բնական ավազանում լողալու, հանգստանալու և հրաշալի բնության գրկում ուժերը վերականգնելու նպատակով:  Միայն վերևից նկարված պատկերում է երևում, որ լողավազանը սրտաձև է։
|
|
23.06.25
Դեպի ջրվեժ տանող ճեմուղին ամբողջովին վերանորոգվել և լուսավորվել է
|
Դեպի ջրվեժ տանող ճեմուղին ամբողջովին վերանորոգվել և լուսավորվել է:Այսուհետ "Ջրահարսի վարսեր" -ը տեսնելու համար էքստրիմալ ճանապարհներ և խոչնդոտներ հաղթահարելու փոխարեն հնարավորություն է ստեղծվել բարեկարգ ճեմուղով, զբոսնելով հասնել ջրվեժ (<<Անի>> հյուրանոցի հարակից տարածքով): Նոր և գեղեցիկ լուսավորության շնորհիվ զբոսաշրջիկներն ու ջերմուկցիները հնարավորություն ունեն զբոսնելու նաև երեկոյան ժամերին /ճանապարհի տարբեր հատվածներում տեղադրված են նաև նստարաններ/: Վերանորոգված կամրջակը անցնելուց հետո անմիջապես հայտնվում եք Բախտի կամար -ի տակ, որը ներառված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում: Կա կարծիք, որ կամարի տակ պահված երազանքը անպայման կատարվում է; Թե որքանով է ճիշտ, կարող եք փորձել ...
Մանրամասն |
|
22.06.25
«Լավագույնը լավագույններից» մրցույթի հաղթողը Ջերմուկից է
|
«Լավագույնը լավագույններից» մրցույթի հաղթող է ճանաչվել Նատալի Մուսայելյանը։ Նա որոշ չափով նաև ջերմուկցի է, քանի որ ԼՂ-ից բռնի տեղահանվելուց հետո նա բնակվում է Ջերմուկում։ Շնորհավորում ենք և մաղթում խաղաղ ու լուսավոր ապագա, հաջողություններ և հաղթանակներ՝ բոլոր նախաձեռնություններում։ Հղումը
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |