Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Գոհար Թադևոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
29/11/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
06/12/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է ներհամայնքային երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին՝ 

ԵՐԹՈՒՂի

Անվանումը և համարը

Սկզբնակետը (ավտոկայարան, ավտոկայան, ենթակարգ. կետ)

Վերջնակետը

(ավտոկայարան, ավտոկայան, ենթակարգ. կետ)

Տեսակը (ավտոբուսային/ միկրոավտոբուսային)

Սպասարկման համար պահանջվող ավտոբուսների քանակը (ներառյալ պահուստային և հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների քանակը)

Ներհամայնքային

ք․ Ջերմուկ, «Հայփոստի» բաժանմունքին կից կանգառ

Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի մուտքի մոտակայքի կանգառ  (նախկին հիվանդանոցի շենքի մոտ)

միկրոավտոբուսային

2

 

1.Երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց հետո 7 օրվա ընթացքում:

2.Երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1)Հայտ` N 2 ձևի:

2)*Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):

3)*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:

4)*Ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ:

3.Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:

4.Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):

5.Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրավարձը։

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:

Հանձնաժողովը դիմումները կամփոփի դրանք ստանալու վերջնաժամկետից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել  ՀՀ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկ, Մյասնիկյան փողոց 8, 2-րդ հարկ, երկուշաբթիից ուրբաթ օրերը, մինչև 18:00:

 Հեռախոսահամար – (0287) 2-12-17, 060-74-70-77՝ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար:

*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner