«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխի 39-րդ և 40-րդ մասերով սահմանված կարգով, 2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանում (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8, հեռ՝ 060-747-077, (0287)2-12-17, էլ. փոստ. info@jermukcity.am) տեղի կունենա «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության կողմից «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ IV–k հորատանցքից հանքային ջրի արդյունահանման ծավալի ավելացման աշխատանքների» հայտով նախատեսվող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային չորրորդ քննարկումը։