Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2024 թ. N 54-Ա

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՍԻՄՈՆ ԳԱՐՈՒՇԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետով, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Ս․ Գ․ Հովհաննիսյանի դիմումը (մտից՝ N 317, 22․02․2024 թ․)՝ որոշում եմ՝


1. Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 5-րդ գլխի պահանջները՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Սիմոն Գարուշի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքին՝  0,0033 հա մակերեսով հողամասին և այդ հողամասի վրա գտնվող 7,5 քմ մակերեսով հասարակական նշանակության շինությանը՝ պահակատանը, տրամադրել հետևյալ հասցեն՝

                  Ջերմուկ համայնք, գյուղ Գնդեվազ, Մայրաց փողոց N 6/1։

2․ Սիմոն Գարուշի Հովհաննիսյանը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031096 հաշվեհամարին մուծել 10 000 (տաս հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2024
Ջերմուկ