Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2024 թ. N 53-Ա

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՋՈՒԼԻԵՏԱ ՆԻԿՈԼԱՅԱՆԻՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Ջուլիետա Մնացականի Նիկոլայանի հայտը (մտից՝ N 263, 2024 թվականի փետրվարի 15)՝ որոշում եմ՝


1. Անհատ ձեռնարկատեր Ջուլիետա Մնացականի Նիկոլայանին տալ 2024 թվականի ընթացքում Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Մ․ Ստեփանյան փողոցի 8-րդ շենքի N 41/1 հասցեում  գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 24):

2. Անհատ ձեռնարկատեր Ջուլիետա Մնացականի Նիկոլայանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031351  և 900365031336 հաշվեհամարներին վճարելու տեղական տուրք` 9750–ական (իննը հազար յոթ հարյուր հիսունական) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Ջուլիետա Մնացականի Նիկոլայանին  որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ  դեկտեմբերի 31-ը:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2024
Ջերմուկ