Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2024 թ. N 61-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածին համապատասխան՝  որոշում եմ՝


1․ Ջերմուկ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գնդեվազ գյուղի 5-րդ փողոցի N 18 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ բուժարանը (կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0024-0017) բաժանել երկու առանձին գույքային միավորների՝ ըստ Ա/Ձ Անդրանիկ Ներսիսյանի կողմից տրամադրված հատակագծերի․ չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքներ՝ 2024VVQSGQ և 2024CTE6SP։

2. Սույն որոշման 1-ին կետի հիմքով առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝ 

  0.02094 հա մակերեսով մասին՝ Ջերմուկ համայնքի, գ. Գնդեվազ, 5-րդ փողոց N 18

  0.00498 հա մակերեսով մասին՝ Ջերմուկ համայնքի, գ. Գնդեվազ, 5-րդ փողոց N 18/1

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2024
Ջերմուկ