Երկայնակի Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թ. N 19-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ««ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՒՅՔԻ՝ ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ N 3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերիՀայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի, հիմք ընդունելով համայնքի ավագանու 31․01․2023 թ․ N 8-Ա որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին» N 87-Ա որոշման 1-ին կետը՝ որոշում եմ՝


1․ Ջերմուկ համայնքի՝ ի դեմս համայնքի ղեկավարի և Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի՝ ի դեմս տնօրենի (այսուհետ՝ Փոխառու),  միջև 2019 թվականի մարտի 4-ին  կնքված (վավերացված է 04․03․2019 թ. «Վայոց ձոր մարզ» նոտարական տարածքի (Ջերմուկ) նոտար Ս. Վ. Ստեփանյանի կողմից գրանցամատյանում N 47–ով) գույքի՝ Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի 8-րդ փողոցի N 3/1 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինության,  անհատույց օգտագործման պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները՝

  • պայմանագրի 1․2 կետում ՝

   ա/ «ժամանակավոր» բառը փոխարինել «անորոշ ժամկետով» բառերով,

   բ/ «341,25 /երեք հարյուր քառասունմեկ ամբողջ քսանհինգ հարյուրերորդական/» թիվը փոխարինել «352,5/ երեք հարյուր հիսուներկու ամբողջ հինգ տասնորդական/» թվով

  • պայմանագրի 1․3 կետում՝

         ա/«06․02․2019» թվերը փոխարինել «28․12․2022» թվերով

         բ/ «06022019-100008» թվերը փոխարինել «28122022-10-0018» թվերով

2. Փոխառուի հետ  օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ