
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՓԵՏՐՎԱՐԻ 2023թ. N 26-Ա
«ԳԼԱՁՈՐ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «Գլաձոր Առողջարան» ՍՊ ընկերության տնօրենի՝ 2023 թվականի հունվարի 30-ի հայտը՝ (մտից N 143, 30․01․ 2023 թ․)՝ որոշում եմ՝
1. «Գնաձոր» առողջարանի վերականգնման, վերակառուցման և արդիականացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով «Գլաձոր Առողջարան» ՍՊ ընկերությանը տալ նախագծման թույլտվություն։
2․ «Գլաձոր Առողջարան» ՍՊ ընկերությունը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գլաձոր Առողջարան» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2023
Ջերմուկ