
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՅԻՍԻ 2023թ. N 150-Ա
ԱՐՏԱԿ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին » N 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի և հաշվի առնելով Արտակ Կառլենի Բագրատյանի դիմումը (մտից N 920, 22․05․2023 թ․)՝ որոշում եմ՝
1. Թույլատրել փոփոխելու Արտակ Կառլենի Բագրատյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2015 թվականի դեկտեմբերի 30-ի N 30122015-10-0009 վկայական) Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 1,61468 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-016-0208-0050) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքը` վարելահողից բազմամյա տնկարկների (կորիզավոր այգի):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Կառլենի Բագրատյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2023
Ջերմուկ