Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2023 թ. N 18-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ««ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՒՅՔԻ՝ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ N 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերիՀայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի, հիմք ընդունելով համայնքի ավագանու 31․01․2023 թ․ N 8-Ա որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին» N 87-Ա որոշման 1-ին կետը՝ որոշում եմ՝


1․Ջերմուկ համայնքի՝ ի դեմս համայնքի ղեկավարի և Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի՝ ի դեմս տնօրենի (այսուհետ՝ Փոխառու),  միջև 2019 թվականի մարտի 4-ին  կնքված (վավերացված է 04․03․2019 թ. «Վայոց ձոր մարզ» նոտարական տարածքի (Ջերմուկ) նոտար Ս. Վ. Ստեփանյանի կողմից՝ գրանցամատյանում N 46–ով )՝

  • պայմանագրի 1․2 կետում ՝

   ա/ «ժամանակավոր» բառը փոխարինել «անորոշ ժամկետով» բառերով,

   բ/ «1523,43 /մեկ հազար հինգ հարյուր քսաներեք ամբողջ քառասուներեք հարյուրերորդական/» թիվը փոխարինել «1529/ մեկ հազար հինգ հարյուր քսանիննը/» թվով

  • պայմանագրի 1․3 կետում՝

    ա/«29․05․2018» թվերը փոխարինել «18․11․2022» թվերով

     բ/ «29052018-10-0009» թվերը փոխարինել «18112022-10-0006» թվերով

2. Փոխառուի հետ  օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ