Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2024 թ. N 51-Ա

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱՐԴԱՆՈՒՇ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Վարդանուշ Գևորգի Բաբաջանյանի հայտը (մտից՝ N 150, 2024 թվականի հունվարի 30)՝ որոշում եմ՝


1. Անհատ ձեռնարկատեր Վարդանուշ Գևորգի Բաբաջանյանին տալ 2024 թվականի ընթացքում Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի 7-րդ փողոցի 11-րդ շենքի N 4 հասցեում  գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 22):

2. Անհատ ձեռնարկատեր Վարդանուշ Գևորգի Բաբաջանյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031351  և 900365031336 հաշվեհամարներին վճարելու տեղական տուրք` 5000–ական (հինգ հազարական) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Վարդանուշ Գևորգի Բաբաջանյանին  որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ  դեկտեմբերի 31-ը:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2024
Ջերմուկ