Երկայնակի Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՓԵՏՐՎԱՐԻ 2023թ. N 24-Ա

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԽԱՉԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Խաչիկ Դանիելյանի հայտը (մտից՝ N 139, 2023 թվականի հունվարի 30)՝ որոշում եմ՝


1. Անհատ ձեռնարկատեր Խաչիկ Դանիելյանին 2023 թվականի ընթացքում տալ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 27 հասցեում գտնվող խանութում ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 5):

2. Խաչիկ Դանիելյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031336 հաշվեհամարին վճարելու տեղական տուրք` 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Խաչիկ Դանիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը՝ սույն որոշման 2-րդ կետում նշված տեղական տուրքը վճարած լինելու հանգամանքով պայմանավորված:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ