Երկայնակի Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՓԵՏՐՎԱՐԻ 2023թ. N 23-Ա

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳՈՒՐԳԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Գուրգեն Բաղդասարյանի հայտը (մտից՝ N 138, 2023 թվականի հունվարի 30)՝ որոշում եմ՝


1. Անհատ ձեռնարկատեր Գուրգեն Բաղդասարյանին տալ 2023 թվականի ընթացքում Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի  Ձախափնյակ թաղամասի 6-րդ փողոցի N 1/1 հասցեում  գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 3):

2. Անհատ ձեռնարկատեր Գուրգեն Բաղդասարյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031351  և 900365031336 հաշվեհամարներին վճարելու տեղական տուրք` 7500–ական (յոթ հազար հինգ հարյուրական) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Գուրգեն Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ  դեկտեմբերի 30-ը:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ