Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 48-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով՝

1. Սահմանել, որ որ տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը՝

1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.

2) գործունեության իրականացման վայրի` շենքի կամ շինության, սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը, բացօթյա առևտրի կազմակերպման դեպքում՝  տարածքի լուսանկարը

3) օրենքով սահմանված գործունեության (գործողությունների) համար համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվության պատճեն

4) համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորություններ (բացի արտոնության կիրառման համար հիմք հանդիսացող ժամկետանց պարտավորությունների) չունենալու վերաբերյալ տեղեկանք

2  Սահմանել տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնությունների կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։ 

3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.53 Կբ)
(22.78 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner