«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածին համապատասխան, հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 1-ի N 45 արձանագրությունը՝
1․ Հաստատել հասարակական կառուցապատման նպատակով 2021 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոց N 9/1/2 հասցեում գտնվող 10-002-0009-0061 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,000064 (զրո ամբողջ վաթսունչորս մեկ միլիոներորդական) հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 1-ի N 45 արձանագրությունը` N 4 լոտով աճուրդի հանված 10-002-0009-0061 կադաստրային ծածկագրով հողամասը 12 000 (տասներկու հազար) դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Արտակ Ռուբիկի Մարկոսյանին:
2. Սույն որոշման առաջին կետում նշված գումարի վճարման հաշվեհամարն է՝ 900365031625։
3. Արտակ Ռուբիկի Մարկոսյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: