Այսօր: Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2020թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.09.20 Պատվոգրեր և շնորհակալագրեր՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատին:
Նոր Քովիդ-19 վիրուսի հետ կապված որոշակի խնդիրների պատճառով (Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ) պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնումը հետաձգվեց, բայց ավադույթը չենք խախտում: Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը պատվոգրեր, շնորհակալագրեր ու դրամական պարգևներ է հանձնել #ՀՀԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Ռոման Դանիելյանին՝ ջոկատի կողմից, Ջերմուկ համայնքի տարածքում առաջացած դեպքերի արձագանքման ընթացքում արագ և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար (ջոկատը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել համայնքի տարածքում ախտահանման աշխատանքների կազմակերման ու իրականացման գործում):Պատվոգրի են արժանացել՝ ... Մանրամասն
22.09.20 Ջերմուկում այս տարի բացված ՛՛Մանկական զարգացման կենտրոն՛՛-ը շուտով կտեղափոխվի նոր մասնաշենք:

Ջերմուկում այս տարի բացված ՛՛Մանկական զարգացման կենտրոն՛՛-ը արդեն հաջողություններ է գրանցել՝ ձեռք բերելով բնակիչների վստահությունը։
Տեղեկացնենք, որ այս կենտրոնը պետք է շուտով տեղափոխվի նոր մասնաշենք, որի վերանորոգումը այս պահին ընթացքի մեջ է։
Համայնքի ղեկավարը անձամբ է հետևում աշխատանքների ընթացքին՝ պարբերաբար այցելելով շին․ հրապարակ։

Ջերմուկում կատարվող իրադարձություններին ու նորություններին կարող եք հետևել համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում, որտեղ պարբերաբար տեղադրվում է նաև առողջարանների ռեստորանների և զբոսաշրջիկների նախընտրելի վայրերի մասին տեղեկատվություն: https://www.facebook.com/jermukcity/

Իսկ ինստագրամյան էջում տեղադրվում են զբոսաշրջային քաղաքի լավագույն լուսանկարները: https://www.instagram.com/jermukcity_official/

18.09.20 Համայնքի ղեկավարը հանձնարարել է ախտահանել բոլոր ենթակա հիմնարկները, դպրոցները, մարդաշատ վայրերն ու ճոպանուղին:

     Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է աշխատակազմին ևս /ոստկանության հետ համատեղ/, հետևողական լինել բնակիչների և հյուրերի կողմից սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը:
Կոմունալ սպասարկման բաժնին հանձնարարվել է ախտահանման աշխատանքներ կազմակերպել բոլոր ենթակա հիմնարկներում, դպրոցներում, մարդաշատ վայրերում և ճոպանուղում:
Հանձնարարականների կատարման ընթացքը կներկայացվի հաջորդիվ:

18.09.20 ՀՀ կառավարության կողմից իրականացվող ևս մեկ ծրագիր կավարտվի առաջիակյում: Ջերմուկը կունենա նոր, գեղեցիկ, վերանորոգված քաղաքային զբոսայգի:

ՀՀ կառավարության կողմից իրականացվող ևս մեկ ծրագիր, որը շատ կարևոր է զբոսաշրջային կենտրոն հանդիսացող Ջերմուկի համար, կավարտվի մոտ ապագայում: Ջերմուկը կունենա նոր, գեղեցիկ, վերանորոգված քաղաքային զբոսայգի:  

Շուտով վերանորոգման /հիմնանորոգման/ աշխատանքները կավարտվեն: 

Համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը այցելել, և տեղում հետևել է աշխատանքների ընթացքին:

Լուսանկարները՝ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Արդեն ավարտված զբոսայգու լուսանկարները կներկայացվեն հաջորդիվ: 

18.09.20 ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտվեցին նաև #Ջերմուկի համայնքային՝ "Զատիկ" մանկապարտեզի բակի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները:

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտվեցին նաև #Ջերմուկի համայնքային՝ "Զատիկ" մանկապարտեզի բակի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները: Ջերմուկը այժմ ունի ամբողջովին վերանորոգված, կահավորված, բոլոր չափանիշներին համապատասխանող մանկապարտեզ, որը աշխատում է ՀՀ պարետի կողմից սահմանված նորմերին համապատասխան: ՛՛Զատիկը՛՛ ունի նաև նմանատիպ՝ հիմնանորոգված ու կահավորված մասնաշենք Կեչուտ գյուղում: Իսկ Գնդևազ գյուղի մանկապարտեզը այս պահին նույն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է:

Բոլոր լուսանկարները տեղադրված են Ջերմուկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում՝ ըստ կատարված աշխատանքների հաջորդականության: 

 

15.09.20 Ջերմուկի համայնքապետարանի կողմից ուղարկված նվեր տոպրակները արդեն հասել են հասցեատերերին։

Ջերմուկի համայնքապետարանի կողմից ուղարկված նվեր տոպրակները արդեն հասել են հասցեատերերին։
Համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը /իր ֆեյսբուքյան էջում/ շնորհավորել է ուս. տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթել, որ համավարակը չխանգարի մեր երկրի ապագան կառուցող երեխաների` լավ ու որակյալ կրթություն ստանալու գործին:
Նաև մաղթել է բոլոր փոքրիկներին լավ սովորել, լինել խելացի, և ամենակարևորը՝ առողջ:

Համայնքապետարանի աշխատակազմը միանում է բոլոր շնորհավորանկներին ու բարեմաղթանքներին։

 

14.09.20 ՀՀՏԶ ծրագրի ղեկավար Պետեր Կորսբին շնորհավորել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանին՝ ՀՀՏԶ ծրագրի պահանջներին համապատասխան ծրագիր ներկայացնելու համար, որի շնորհիվ Ջերմուկ համայնքին շնորհվել է ՀՀՏԶ «ԳԵՐԱԶԱՆՑ ԳՈՐԾՈՂ ԱՆԴԱՄԻ» կարգավիճակ:
Եվրոպական միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական  զարգացման» նախաձեռնությունը շնորհավորել է Վարդան Հովհաննիսյանին՝  ծրագրում գրանցած հաջողությունների կապակցությամբ։Ջերմուկ համայնքի կողմից մշակված  տեղական տնտեսական զարգացման ծրագիրը գնահատվել է Համաշխարհային բանկի  փորձագետների կողմից և արժանացել  հավանության, որպես ՀՀՏԶ ծրագրի  պահանջներին համապատասխան ծրագիր։Հիմք ընդունելով այդ փաստը՝ Ծրագրի  շրջանակում Ջերմուկ համայնքին շնորհվել է «ԳԵՐԱԶԱՆՑ ԳՈՐԾՈՂ ԱՆԴԱՄԻ» կարգավիճակ։ՀՀՏԶ քարտուղարությունը շատ բարձր է  գնահատում Ջերմուկ համայնքի ղեկավարի համագործակցության  պատրաստակամությունը և իրականացված  աշխատանքը։  ՀՀՏԶ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8

(0287) 2-12-17, 060-74-70-77

jermuk.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner