
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՓԵՏՐՎԱՐԻ 2021թ. N 123-Ա
ԶԱՐԶԱՆԴ ԽԱՉԻԿԻ ԻԽՏԻԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՐԺԵՔ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ և 71-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքի ավագանու ս/թ հունվարի 25-ի N 8-Ա որոշումը և Ջերմուկ քաղաքի բնակիչ Զարզանդ Խաչիկի Իխտիարյանի դիմումը (մտից N 1501, 28․12․2020 թ.)՝
ո ր ո շ ու մ եմ`
1. Հաշվի առնելով չափագրական աշխատանքների արդյունքում բացահայտված անճշտությունները՝ հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տալ համաձայնություն Ջերմուկ քաղաքի բնակիչ Զարզանդ Խաչիկի Իխտիարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2018 թվականի փետրվարի 13-ի N 13022018-10-0015 վկայական)Ջերմուկ քաղաքի Սայաթ Նովայի փողոցի 1-ին նրբանցքի N 11 հասցում գտնվող բնակավայրերի նշանակության 1012,3 քմ մակերեսով հողամասը փոխանակել Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2020 թվականի հուլիսի 21-ի N 21072020-10-0006 վկայական) Սայաթ Նովայի փողոցի 1-ին նրբանցքի N 7 հասցեում գտնվող 1012,3 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի հետ:
2. Զարզանդ Խաչիկի Իխտիարյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասերի փոխանակության պայմանագիր:
3.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Զարզանդ Խաչիկի Իխտիարյանի կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2021
Ջերմուկ