Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՀՈՒՆՎԱՐԻ 2021թ. N 46-Ա

 

«ՋԵՐՍԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՂՆԻՔԻ (ՍԱՈՒՆԱՅԻ)` ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 962-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 79-Ն որոշման, հիմք ընդունելով «Ջերսան» ՍՊ ընկերության հաշվապահ Արթուր Մանուկյանի հայտը (մտից N 70, 2021 թվականի հունվարի 21) 

ո ր ո շ ու մ  եմ`

1. «Ջերսան» ՍՊ ընկերությանը 2021 թվականի ընթացքում տալ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5 հասցեում գտնվող շենքում բաղնիքի (սաունայի)` ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն (Թույլտվություն N 1):

2. «Ջերսան» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031435 հաշվեհամարին վճարելու տեղական տուրք` 200 000 (երկու հարյուր հազար) դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ջերսան» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                 ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2021
Ջերմուկ