
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՀՈՒՆՎԱՐԻ 2021թ. N 50-Ա
«ՌՈԲՆԱՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 79-Ն որոշման, հաշվի առնելով «ՌՈԲՆԱՆ» ՍՊ ընկերության տնօրեն Մխիթար Այվազյանի դիմում-հայտը (մտից՝ 14, 2021 թվականի հունվարի 12)
ո ր ո շ ու մ եմ`
1. Թույլատրել «Ռոբնան» ՍՊ ընկերությանը տեղադրելու արտաքին գովազդ (թույլտվություն N 4):
2. «Ռոբնան» ՍՊ ընկերությունը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031484 հաշվեհամարին յուրաքանչյուր ամիս մուծել 1 125 (հազար հարյուր քսանհինգ) դրամ տեղական տուրք 1 քմ-ի համար` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ռոբնան» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2021
Ջերմուկ