Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՀՈՒՆՎԱՐԻ 2021թ. N 44-Ա

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 79-Ն որոշման, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Հ. Հովհաննիսյանի հայտը (մտից՝ N 13, 2021 թվականի հունվարի 12)՝

ո ր ո շ ու մ  եմ`

1. Հարություն Հովհաննիսյանին 2021 թվականի ընթացքում տալ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոց N 22/1/1.22/2 հասցեում գտնվող ռեստորանում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն (Թույլտվություն N 2):

2. Հարություն Հովհաննիսյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031435 հաշվեհամարին գործունեության ընթացքի յուրաքանչյուր եռամսյակի համար վճարելու տեղական տուրք` 15 000 (տասնհինգ հազար) դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                 ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2021
Ջերմուկ