Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՓԵՏՐՎԱՐԻ 2021թ. N 124-Ա

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետերի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ և 17-րդ կետերին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման համապատասխան՝  հիմք ընդունելով «Ջերմուկի նոր կյանք» առողջարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մտից N 229, 29․01․2021 թ.)

ո ր ո շ ու մ  եմ`

1. «Ջերմուկի նոր կյանք» առողջարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2011 թվականի ապրիլի 27-ի N 2663034 վկայական) Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 2 հասցեում գտնվող 938,3 քմ հողամասում   ինքնակամ կառուցված 682,11 քմ ընդհանուր մակերեսով շինությունները համարել օրինական:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նված շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին. դրանք պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների պահպանմամբ, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Սույն որոշման 1-ին  կետում նշված շինությունների  օրինականացման համար հողամասի սեփականատերը պարտավոր է  սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Ջերմուկի համայնքապետարանի 900365031583 հաշվեհամարին մուծել 1 774 000 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունչորս հազար) դրամ գումար, հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ  կետի «ե» ենթակետին համապատասխան սույն որոշումը կհամարվի  ուժը կորցրած:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ջերմուկի նոր կյանք» առողջարան ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:
 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                 ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2021
Ջերմուկ