Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 79-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
«ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՎԵՍՏԻ N 1 ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 22-րդ և 42-րդ ենթակետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին  կետի 1-ին ենթակետով

1. «Ջերմուկի համայնքի արվեստի N 1 դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել  հայ երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանի անվամբ՝ «Ջերմուկ համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ:

2. «Ջերմուկի համայնքի արվեստի N 1 դպրոց» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ ամբողջ տեքստի մեջ «Ջերմուկի համայնքի արվեստի N 1 դպրոց»  բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Ջերմուկ համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

 3. Հաստատել նշված ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխությունը:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner