Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 66-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2022 թվականի N 66-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՍԿԶԲՆԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ Վ․ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՒՍԱՅԳՈՒ, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, «ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃՈՊԱՆՈՒՂԻ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑԻ (ՌԱՏՐԱԿ) ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 25-րդ կետերի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ՝

1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել  Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող Վ. Սարգսյանի անվան զբոսայգու, Ազատամարտիկների պուրակի բարեկարգման աշխատանքների, «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի համար ամենագնացի (ռատրակ) ձեռք բերման  ծրագրերի ֆինանսավորման նպատակով Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Եկամտային «38-01.00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով սուբվենցիա» գործառնական դասակարգում  հոդվածն ավելացնել  93803,7 հազար (իննսուներեք միլիոն ութ հարյուր երեք հազար յոթ հարյուր) ՀՀ դրամով՝ ծախսային  «04-05-05-53-ճոպանուղու սուբվենցիա» գործառնական դասակարգման «5121- տրանսպորտային սարքավորումներ» և «08-01-01-52 - հանգստի գոտիների, զբոսայգիների կառուցում և պահպանում» գործառնական դասակարգմամբ «5113-շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածները   համապատասխանաբար ավելացնելով 58273,32 հազար (հիսունութ միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամով և 35530.38 հազար (երեսունհինգ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար երեսունութ) ՀՀ դրամով:

2) Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջեի ֆոնդային մասում կատարել ներքին փոփոխություններ․ «06-02-01-51-համայնքների զարգացում» գործառնական դասակարգմամբ «5113- շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 101700,0 հազար (մեկ հարյուր մեկ միլիոն  յոթ հարյուր հազար) ՀՀ դրամով, ավելացնել «04-05-05-53 -Ջերմու համայնքի ճոպանուղի» գործառնական դասակարգմամբ «5121-տրանսպորտային սարքավորումներ»  և «08-01-01-52- հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում և պահպանում» գործառնական դասակարգմամբ «5113-շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար 58274,0 հազար (հիսունութ միլիոն երկու հարյուր յոթանասունչորս հազար ) և 43426,0 հազար (քառասուներեք հազար երկու հարյուր քսանվեց հազար ) ՀՀ դրամով:

3 Հաստատել Ջերմուկ համայնքի բյուջեի փոփոխությունները՝ ի գիտություն ընդունելով համայնքի 2022 թվականի բյուջեն հետևյալ  ցուցանիշներով՝

   եկամուտներ՝ 959,468,785,0 ՀՀ դրամ

   ծախսեր՝       959,468,785,0 ՀՀ դրամ

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: 


Կողմ -12

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(351.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner