Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 3-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունվարի 2020 թվականի N 3-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի հիման վրա, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Ջերմուկի համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 13-ի N 65-Ա որոշման, հիմք ընդունելով պետական գույքը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին մրցույթային հանձնաժողովի 2020 թվականի հունվարի 9-ի N 1 արձանագրությունը՝

1. Հաստատել 2020 թվականի հունվարի 9-ին կայացած պետական սեփականություն համարվող, Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում գտնվող 0.01783 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` ջրային, կադաստրային ծածկագիրը՝ 10-028-3001-0007) կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթի հետևյալ արդյունքները՝

· Մրցույթում հաղթող ճանաչել «ՆԱԱՆԴ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Նաիրի Բաբայանի:

· Կառուցապատման իրավունքի ժամկետը՝ 10.01.2045 թ.

· Կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը՝ 40 000 (քառասուն հազար) դրամ

·Կառուցապատման իրավունքի տրամադրման նպատակը՝ էներգետիկ կարիքների բավարարումն ապահովող օբյեկտի շինարարության և շահագործման համար:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի տարածքում կառուցապատողի կողմից կատարված անբաժանելի ներդրումները և բարելավումները համարվում են պետական սեփականություն և շրջակա տարածքի մաքրման, կանաչապատման և բարեկարգման պարտավորությունը կրում է վարձակալը:

3. «ՆԱԱՆԴ» ՍՊԸ-ի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված գույքի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:

4. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «ՆԱԱՆԴ» ՍՊԸ-ի կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner