Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 53-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 76-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» N 29-Ն հրամանով՝

1.Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների  աշխատակիցների 2019 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 76-Ա որոշմամբ հաստատված «Ջերմուկ համայնքի «Զատիկ մանկապարտեզ» ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում, խմբերի ավելացման հետ կապված, ավելացնել ֆիզկուլտուրայի հրահանգչի և պարուսույցի 0,25-ական հաստիքային միավորներ և բուժքրոջ 0,5 հաստիքային միավոր՝ հաշվի առնելով ՀՈԱԿ-ի խմբերից մեկի՝ Կեչուտ գյուղում գտնվելու և առանձին սպասարկվելու անհրաժեշտության հանգամանքը: Ըստ այդմ՝

 -«Ջերմուկ համայնքի «Զատիկ մանկապարտեզ» ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում՝

  * 7-րդ տողի «հաստիքային միավորը» սյունակի «1» թիվը փոխարինել «1,25» թվով, համապատասխանաբար՝ «գումարը» սյունակի «115 000» թիվը փոխարինել «143750» թվով,

  * 8-րդ տողի «հաստիքային միավորը» սյունակի «1» թիվը փոխարինել «1,25» թվով, համապատասխանաբար՝ «գումարը» սյունակի «115 000» թիվը փոխարինել «143750» թվով 

  * 24-րդ տողի «հաստիքային միավորը» սյունակի «1» թիվը փոխարինել «1,5» թվով, համապատասխանաբար՝ «գումարը» սյունակի «100 000» թիվը փոխարինել «172500» թվով

  * «Ընդամենը» տողի  «Հաստիքային միավորը» սյունակում «32,47» թիվը փոխարինել «33,47» թվով, իսկ «Գումարը» սյունակում «3658900» թիվը փոխարինել «3773900» թվով։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է ս/թ հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(126.49 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner