14.02.25
Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
|
Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք։ Մեզ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ ✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ, ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ, ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ինստագրամյան էջ
|
|
23.04.24
Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի` ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օր տոնը
|
Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի` ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օր տոնը:Այս տարի այն նշվելու է ապրիլի 27-ին։ Այդ կապակցությամբ կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների շրջանակում ՀՀ բոլոր մարզերի քաղաքային ու գյուղական 73 բնակավայրերում (ցանկը կցվում է) նախատեսվում է կազմակերպել «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ, որին կհաջորդի մինչև 30 րոպե տևողությամբ մշակութային կարճ միջոցառում։Հանրային քննարկումները, որոնք կտևեն առավելագույնը 2 ժամ, տեղի են ունենալու համայնքներում ...
Մանրամասն |
|
22.04.24
Հայտարարություն!
|
ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված ...
Մանրամասն |
|
18.04.24
Զբոսաշրջիկներն ու հյուրերը հնարավորություն կունենան միջնադարյան եկեղեցական համալիր հասնել բարեկարգված ու հարմարավետ եղանակով
|
#Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգման աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են։ Ծրագրի ավարտից հետո զբոսաշրջիկներն ու հյուրերը հնարավորություն կունենան միջնադարյան եկեղեցական համալիր (կառուցված 931-938թթ.) հասնել բարեկարգված ու հարմարավետ եղանակով, ինչը կմեծացնի նաև մարդկանց հոսքը նշված վայր։ #Գնդեվազ վարչական շրջանի հետ կապված առաջիկայում ունենք ևս երկու ծրագիր (խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգում և ոռոգման ցանցի ընդլայնում)։
|
|
17.04.24
Ջերմուկը կունենա նոր` ավելի գեղեցիկ ու ժամանակակից "Եղնիկ"։
|
#Ջերմուկը կունենա նոր` ավելի գեղեցիկ ու ժամանակակից "Եղնիկ"։ Դեպի քաղաքի խորհրդանիշ տանող ճանապարհը ամբողջովին վերանորոգվել և լուսավորվել է, իսկ հաջորդիվ կկառուցվի նաև դիտահրապարակ և կտեղադրվի "Եղնիկ"-ի նոր տարբերակը։
|
|
17.04.24
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻՑ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳԵՐԻ ՀԱՅՏԵՐԻՆ ՏՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
|
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված կարգավորումները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (այսուհետ` նախարարություն) ամփոփել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման երեք ծրագրային հայտերի (Գնդեվազ գյուղի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգման ծրագիր, Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգման ծրագիր և Ջերմուկ քաղաքի Մ. Ստեփանյան փողոցի բարեկարգման ծրագիր) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ...
Մանրամասն |
|
05.04.24
Նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզպետի հետ
|
2024 թվականի ապրիլի 8-ից սկսած, ՀՀ Վայոց ձորի մարզպետի, մարզպետի տեղակալների և մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ մարզի համայնքներում (բնակավայրերում) իրականացվելու են աշխատանքային այցեր՝ հանդիպում-քննարկումներ:Նախատեսվող հանդիպումներում՝ համայնքի ղեկավարից, վարչական ղեկավարներից, համայնքապետարանի աշխատակիցներից, համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներից և աշխատակիցներից բացի, ակնկալում ենք նաև համայնքի բնակչության ակտիվ մասնակցությունը: Գնդեվազ և Կեչուտ բնակավայրերում, նաև Ջերմուկ քաղաքում կայանալիք հանդիպումների վերաբերյալ (օր և ժամ) կտեղեկացվի առաջիկա օրերի ընթացքում։Քննարկումներն ընդգրկելու են տեղական ինքնակառավարման մարմիններին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |