Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 79-Ն որոշման, հիմք ընդունելով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության տնօրեն Հ․ Ալոյանի՝ ս/թ փետրվարի 23-ի դիմում-հայտը (մտից N 380, 23․02․2021 թ․)՝
1. «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը տալ Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկու ծրագրով նախատեսված PL-3 հարթակում (Գնդեվազ գյուղի վարչական տարածքում գտնվող 10-016-0212-0109, 10-016-0587-0003, 10-016-0212-0031, 10-016-0212-0130 և 10-016-0212-0030 կադաստրային ծածկագրերով հողամասերի վրա) մանր հումքի թունելի, բեռնաթափման հարթակի և նմուշառման հարթակի կառուցման շինարարության թույլտվություն։
2. «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք, ինչպես նաև համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 37 500 (երեսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: