Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 79-Ն որոշման, հիմք ընդունելով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության տնօրեն Հ․ Ալոյանի՝ ս/թ փետրվարի 23-ի դիմում-հայտը (մտից N 382, 23․02․2021 թ․)՝
1. «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը տալ Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկու ծրագրով նախատեսված PL-12 հարթակում (Գնդեվազ գյուղի վարչական տարածքում գտնվող 10-016-0276-0011 և 10-016-0276-0001 կադաստրային ծածկագրերով հողամասերի վրա) խոշոր հումքի թունելի, երկրորդային ջարդիչի, CV-001, CV-002, CV-003, CV-004, CV-005, CV-006, CV-007 փոխարկիչների, փոշու կառավարման կոլեկտորների կառուցման շինարարության թույլտվություն։
2. «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք, ինչպես նաև համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 75 000 (յոթանասունհինգ հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: