Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 82-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2019 թվականի N 82-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ,ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ կետին,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին  համապատասխան՝ 

1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Ջերմուկ քաղաքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 0,035 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ այլ, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0104-0003) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով  օգտագործման  տրամադրելու  մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի մեկնարկային չափը` 20 000 (քսան հազար) դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 10 (տաս) տարի:

2. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 10-002-0009-0050 կադաստրային ծածկագրով 0,37653 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը (գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով  օգտագործման  տրամադրելու մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու  նպատակը` պուրակ  ստեղծելու համար, ամսական վարձավճարի մեկնարկային չափը` 25 000 (քսանհինգ հազար) դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 30 (երեսուն) տարի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից


Կողմ -7

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner