Այսօր: Ուրբաթ, 26 Փետրվարի 2021թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 84-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2020 թվականի N 84-Ա

ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ  մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետովհիմք ընդունելով  Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի  հունվարի  19-ի  N 12-Ն որոշմամբ հաստատված կարգը  և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի բնակիչների դիմումներն ու  դրանց հիման վրա համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (սոցիալական աշխատող) կողմից կազմված սոցիալական դեպքի վարման գործերը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

1. Ջերմուկի համայնքի 2020 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից  200 000-ական (երկու հարյուր հազարական) դրամ ֆինանսական օգնություններ տրամադրել համայնքի հետևյալ բնակիչներին՝ Հայկուշ Գալստյան, Գրետա Իխտիարյան, Ռուզաննա Գրիգորյան։

2. Հայ-ադրբեջանական պատերազմի օրերին ռազմաճակատում (Արցախի Հանրապետության տարածքում) և թիկունքում կամավոր կատարած անձնուրաց աշխատանքի, հաղթանակի գործում անմնացորդ ներդրում ունենալու, անհրաժեշտ աշխատանքները կատարելուն արագ ու պատրաստակամ արձագանքելու, անձամբ մասնակցելու համար Ջերմուկ համայնքի անունից շնորհակալագրերով պարգևատրել Ջերմուկ համայնքի բնակիչներ Արթուր Կարապետյանին, Սարգիս Համբարձումյանին, Վասակ Ստեփանյանին, Վահան Մկրտչյանին և Արտուշ Սիմոնյանին՝ վերջին երեքին հատկացնելով նաև դրամական պարգևատրում յուրաքանչյուրին 100 000 (հարյուր հազար) դրամի չափով։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -6

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner