Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 122-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2021 թվականի N 122-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ N 6 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի, հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Մամիկոն Բալաբեկի Վարդազարյանի դիմումը  (մտից N 91, 25․01․2021 թ.)

1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 4-րդ փողոցի N 6 հասցեում գտնվող հողամասին կից  համայնքային սեփականություն  հանդիսացող 21,42 քառակուսի մետր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված  ավտոտնակի՝ 21,42 քմ արտաքին և 17,99 քմ ներքին մակերեսով մասը (այսուհետ՝ շինություն) համարել  Ջերմուկ համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական:

2. Ընդունել ի գիտություն, որ`
   ա) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
   բ) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
   գ) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինության և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերը (կցվում են): 

4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությանը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն` Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս, 4-րդ փողոց N 6/1:

5. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն ներկայացնել ինքնակամ կառույցն իրականացրած Ջերմուկ քաղաքի բնակիչ Մամիկոն Բալաբեկի Վարդազարյանին` սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված շինությունը  և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու մասին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner