Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 125-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2021 թվականի N 125-Ա

ԱԻԴԱ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի  1-ին մասի 4-րդ  ենթակետով և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 հոդվածի 12-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն և 2010 թվականի մարտի 4-ի  N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին » N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքի ավագանու 2014  հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքայի համայնքի(բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 40-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխություն)»  N 8-Ն որոշումը և Աիդա Միրզախանյանի դիմումը (մտից N 391, 24․02․2021 թ․)

1. Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Աիդա Պարգևի Միրզախանյանի սեփականությունը համարվող  Ջերմուկի  քաղաքի վարչական տարածքում գտնվող  10-002-026-011 կադաստրային ծածկագրով 10 հա մակերեսով հողամասի, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման (ըստ կադաստրային քարտեզի՝ տրանսպորտի գործառնական նշանակության, նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների), նպատակային և գործառնական  նշանակությունները փոխել՝ համապատասխանեցնելով քաղաքի գլխավոր հատակագծին, այն է՝  բնակավայրերի նշանակության` խառը կառուցապատման հողերի:              

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերին համապատասխան՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Երևանյան խճուղի N 16/1։

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից:                

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա․ Միրզախանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա չէ
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner