Մեկնաբանություններ
 | Անհայտ օգտատեր 2 ամիս առաջ | Խնդրում եմ ասեք ինչ տարբերություն կա ՏԱՊ -ի ու ծրագրային բյուջեի միջև, որ ծրագրերի մի մասը նշված է ներկայացված բյուջեում, մի մասը ՏԱՊ- ում։? | Պատասխանել
 | ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 2 ամիս առաջ | Հարգելի օգտատեր. Համայնքի ծրագրային բյուջեում ներառված են համայնքի 2017-2021թ.թ. զարգացման ծրագրում /2021 թվականի համար /ընդգրկված միայն այն ծրագրերն ու նրանցում ներառված միոցառումները՝ իրենց բոլոր բնութագրիչ ցուցանիշներով, նպատակներով և վերջնական արդյունքներով , որոնք իրականացվելու են համայնքի բյուջեի և սուբսիդավորվող ծրագրերի շրջանակներում՝ պետական բյուջեի միջոցներով: Տարեկան աշխատանքային պլանում / ՏԱՊ/ ներառված են բոլոր ծրագրերն ու նրանցում ընդգրկված միջոցառումները, որոնք արտացոլված են համայնքի 2017-2021 թթ. զարգացման ծրագրում / 2021 թվականի համար/ : ՏԱՊ-ում ընդգրկված ծրագրերը ֆինանսավորվելու են համախառն բյուջեի /համայնքային և պետական/, Հիմնադրամների և այլ դոնոր կազմակերպությունների / ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ/ կողմից: ՏԱՊ-ում ընդգրկված ծրագրերի վերջնական արդյունքները , համապատասխան փաստաթղթերով արտացոլվելու է համայնքի ֆինանսական հաշվետվություններում ՝ ակտիվների , ծախսերի և , կամ եկամուտների տեսքով: ՏԱՊ-ում բացի ծրագրերից կան նաև բնութագրիչ ցուցանիշներ / քանակական , որակական և այլն/ , ռեսուրսների / ֆինանսական , աշխատանքային և այլն/ վերլուծություններ, որոնք բնութագրում են համայնքին: ՏԱՊ-Ն ավելի ծավալուն ֆինանսական փաստաթուղթ է և կարելի է անվանել տվյալ ընթացիկ տարվա համար համայնքի անձնագիր: | Պատասխանել |
|
 | ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 3 ամիս առաջ | Ի պատասխան նախորդ օգտատերի հարցին՝
տեղեկացնեմ նաև 2020 թվականին Ջերմուկ համայնքում իրականացված սուբվենցիոն /
կապիտալ/ ծրագրերի մասին.
1. Ջերմուկ քաղաքի աջափնյակ և ձախափնյակ
թաղամասերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ՝ 165.9 մլն ՀՀ դրամ
նախագծանախահաշվային արժեքով, որի 40% -ը՝ 66.4 մլն ՀՀ դրամը համայնքի ներդրումն
է.
2. Համայնքի ,,Գնդեվազ համայնքի մանկապարտեզ,,
և ,,Զատիկ,, մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ների բակերի ասֆալտապատման , համայնքի մանկական
զարգացման կենտրոնի կառուցման, ,,Գնդեվազ համայնքի մանկապարտեզ,,ՀՈԱԿ-ի
հիմնանորոգման աշխատանքներ՝ 53.7 մլն ՀՀ դրամ նախագծանախահաշվային արժեքով, որի 35%
-ը՝ 18.8 մլն ՀՀ դրամը համայնքի ներդրումն է.
3. Համայնքում արևային կայանների կառուցում ՝ 82.1
մլն ՀՀ դրամ նախագծանախահաշվային արժեքով, որի 35% -ը՝ 28.7 մլն ՀՀ դրամը համայնքի
ներդրումն է. | Պատասխանել |
 | Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ | Չունե՞ք 2021 թվականի համար սուբվենցիոն ծրագրեր՝ Տարածքային կառավարման նախարարության համաֆինանսավորմամբ։ Միաժամանակ ողջունելի է Ձեր կողմից ներկայացված մյուս կապիտալ ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն և կիրականացվեն Համաշխարհային բանկի կողմից։ | Պատասխանել
 | ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 3 ամիս առաջ | Հարգելի օգտատեր. 2021 թվականին
իրականացվելու է Ջերմուկ համայնքի բնակավայրերում արտաքին լուսավորվածության ցանցի կառուցման
աշխատանքներ՝ 96.1 մլն ՀՀ դրամ նախագծանախահաշվային արժեքով, որտեղ համայնքի
ներդրումը 35 տոկոս է ՝ 33.6 մլն ՀՀ դրամ: Այն ներառված է
Ջերմուկ համայնքի 2021 թվականի ծրագրային բյուջեի ֆոնդային մասում ըստ առանձին բնակավայրերի:
Իրականացվելու է նաև համայնքի բյուջեի միջոցներով համայնքապետարանի վարչական
շենքի երկրորդ հարկի և վարչական ղեկավարների նստավայրերի հիմնանորոգման և կահավորման
աշխատանքներ՝ նախագծանախահաշվային արժեքով 16.3 մլն ՀՀ դրամ : Նախորդ օգտատերի
հարցմանը պատասխանվել է , որ վարչական բյուջեի պահուստային միջոցներից 52.9 մլն ՀՀ
դրամ 2021 թվականի ընթացքում ուղղվելու է համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ նոր
սուբվենցիոն ծրագրերի . Ջերմուկ համայնքի ճոպանուղու սպասասրահի, աստիճանածածկի,
նոր սանհանգույցների, ձյուն տապանող մեքենայի ծածկի, գրասենյակային հարթակի կառուցման
/ նախագծանախահաշվային արժեքը 77.8 մլն ՀՀ դրամ է, իսկ համայնքի ներդրումը կազմում
է ընդհանուր արժեքի 55 տոկոսը՝ 42.8 մլն ՀՀ դրամ / և միջոցների տարբերության
ու նոր ֆոնդային մուտքերի հաշվին՝ Հերհեր գյուղական բնակավայրի փողոցների ասֆալտապատման
/ նախագծանախահաշվային արժեքը 39.5 մլն ՀՀ դրամ է, իսկ համայնքի ներդրումը
կազմում է 40 տոկոս ՝ 15.8 մլն ՀՀ դրամ/ աշխատանքների իրականացմանը:
2021 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում կկատարվեն համայնքի ծրագրային բյուջեի վարչական
և ֆոնդային մասերում համապատասխան փոփոխություններ՝ վերոնշյալ նոր սուբվենցիոն ծրագրերը
իրականացնելու համար: | Պատասխանել |
|
 | Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ | Բյուջեի նախագծում նկատվեց, որ ունեք եկամուտների աճ՝ վարչական բյուջեի սեփական եկամուտներում և պաշտոնական տրանսֆերտներում։ խնդրում եմ պարզաբանել, թե եկամուտների դրական տարբերությունը ինչ ուղղությամբ է ծախսվելու։ | Պատասխանել
 | ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 3 ամիս առաջ | Հարգելի օգտատեր.
2021 թվականի Ջերմուկ համայնքի բյուջեի վարչական մասում ունենք
եկամուտների աճ 13%. Սեփական եկամուտներ՝ 30.7 մլն ՀՀ դրամ, պաշտոնական դրամաշնորհներ՝
49.0 մլն ՀՀ դրամ, փոխարենը նվազեցվել է պետության կողմից պատվիրակված
լիազորությունների համար նախատեսվող ֆինանսավորումները՝ 12.8 մլն ՀՀ դրամ: Արդյունքում
վարչական բյուջեի եկամտային մասը ավելացել է 66.9 մլն ՀՀ դրամով:
2021 թվականի
Ջերմուկ համայնքի բյուջեում ընդգրկվել է նոր գործառնական ոլորտ՝ Պաշտպանություն: Նշված
ոլորտի ,,Պաշտպանության կազմակերպմանն ուղղված միջոցառումների իրականացում,, ծրագրով պլանավորվել է 10.0 մլն ՀՀ դրամ՝ նպատակ ունենալով հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին տրամադրվող նվիրատվությունների
միջոցով ՝ ապահովագրական և փոխհատուցման աջակցություն ցուցաբերել զինվորական ծառայողների (վիրավոր և զոհված) ընտանիքներին:
Վարչական
բյուջեի Պահուստային ֆոնդում պլանավորվել է 52.9 մլն ՀՀ դրամ, որը կազմում է վարչական
բյուջեի 10%: Այն տարվա ընթացքում ուղղվելու է համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ սուբվենցիոն
ծրագրեր իրականացնելու նպատակով (կապիտալ աշխատանքներ):
4.0
մլն ՀՀ դրամն ուղղվելու է համապատասխան սուբվենցիոն ծրագրերի տեխնիկական
հսկողության, հեղինակային վերահսկողության ծառայությունների ձեռք բերմանն ու ֆինանսավորմանը: | Պատասխանել |
|
 | ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 3 ամիս առաջ | Հարգելի օգտատեր
Կից փաստաթղթով ներկայացված են 2021 թվականի Ջերմուկ համայնքի բյուջեի միջոցներով (վարչական և ֆոնդային ) նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:
Համայնքում իրականացվելու են նաև Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորման ենթակա կապիտալ հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ, որոնք ներառված չեն Ջերմուկ համայնքի 2021 թվականի ծրագրային բյուջեի նախագծում, բայց ընդգրկվել են Ջերմուկ համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանում (ՏԱՊ) և 2017-2021 թթ. Ջերմուկ համայնքի զարգացման ծրագրում: Ստորև ներկայացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերը.(առկա են ներքոհիշյալ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերը.)
1.Ջերմուկի ըմպելասրահի հիմնանորոգում, հասարակական զուգարանի վերակառուցում
2.Դեպի քարայծի արձան տանող մոտ 300 մետր երկարությամբ ճեմուղու հիմնանորոգում
3.Ջերմուկ քաղաքի կենտրոնական`
Շահումյան փողոցի և կից փողոցների ասֆալտապատում
4.Իսակովի փողոցի ասֆալտապատում
5.Մաշտոցի փողոցի և երկկողմանի մայթերի ասֆալտապատում
6.Մաշտոցի փողոցի բաժանարար գոտու
բարեկարգում և կանաչապատում
7.Մելիք Ադամյան և Չարենցի փողոցների ասֆալտապատում
8.Դեպի Արփա
գետի կիրճ ու «Ջրահարսի վարսեր» ջրվեժ տանող 270 մետր երկարությամբ ճեմուղու
հիմնանորոգում,
արտաքին լուսավորության ցանցի կառուցում
9.Իսրայել Օրու արձանից քաղաքային ճոպանուղի տանող մայթի կառուցում
10.Գարնանային փողոցից դեպի Սուրբ Գայանե եկեղեցի տանող միակողանի մայթի կառուցում
11.Իսրայել Օրու փողոցի ասֆալտապատում, հենապատերի կառուցում, արտաքին լուսավորության ցանցի կառուցում
12.Տեղեկատվական կենտրոնի կառուցում
13.Դեպի եղնիկի արձան տանող ճանապարհի, Ջիվանու փողոցի ասֆալտապատում
14.Գնդեվազ գյուղից դեպի Գնդեվանք վանական համալիր տանող
ճեմուղու կառուցում
15.Ջրվեժի փողոցում ավտոկայանատեղիի կառուցում և քանդված
ճանապարհի վերականգնում
16.Բ. Վարդանյան, Շահումյան և Մյասնիկյան փողոցների
մայթի բազալտով սալիկապատում | Պատասխանել |
|